Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Մայր Աթոռում երեկվա իրադարձությունները, ինչպես նաև «Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները»:
Հայտարարության մեջ Հայոց պատրիարքը նշել է, որ ցավով և մտահոգությամբ են տեղեկացել Վեհարանի տարածք ուժայինների ներխուժելու մասին:
«Չէինք կարծում, թե հարցը ի վերջո դրան կհասնի: Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել», – ասված է նրա հայտարարության մեջ:
Երուսաղեմի պատրիարքը կոչ է արել կանգ առնել հանդարտությամբ ու խաղաղությամբ, առանց նոր լարվածութուն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգով, հակառակ դեպքում, ըստ նրա՝ այս ճանապարհը անդունդի կհասցնի։
Զորակցություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հույս է հայտնել, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Սուրբ Էջմիածնի և Վեհափառի հանդեպ:
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, կոչ անելով․ ու Մայր Աթոռը շարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների, արդյո՞ք նկատի ունի Փաշինյանի այն մեղադրանքները, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Մինչ օրս ոչ մի եկեղեցական չի պաշտպանել Փաշինյանի այդ մեղադրանքը և չի պահանջել Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Սակայն, ըստ երևույթին, նման պահանջ հասունանում է, և Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կոչը՝ դրա վկայությունն է։