Պեսկով. Այլ պետությունները չեն կարող որոշել ուրիշ երկրներում իշխանափոխության հարցերը

  • 04:41 30.06.2025

Այլ պետությունները չեն կարող որոշում կայացնել ուրիշ երկրներում իշխանափոխության վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։

«Ոչ մի երկիր կամ երկրների խումբ չպետք է քննարկի այլ երկրներում իշխանափոխության հարցը։ Եթե դա տեղի ունենա, ապա աշխարհը կգնա դժոխք», – ասել է նա։

Կրեմլը, որը 2020 թվականին աշխարհը դժոխք ուղարկեց Արցախում և 2022 թվականին Ուկրաինայում, երկիր, որը բացահայտ խոսում է Կիևում իշխանափոխության անհրաժեշտության մասին, չափազանց լոյալ է այն ամենին, ինչ այժմ կատարվում է Երևանում։ Մոսկվան տեղի ունեցողը անվանում է «Հայաստանի ներքին գործ»՝ սպասելով այն պահին, երբ անհրաժեշտ կլինի կոնկրետ միջամտություն, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի պես։