Ադրբեջանի Միլլի մեջլիսը հաստատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նոր տեքսը։ Հետաքրքրական է, որ սահմանադրության նախորդ տեքստի նախաբանից պարզապես հանվել են 1921 թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերին արված հղումները։ Հարկ է հիշեցնել, որ 1918-1920 թթ․ Նախիջևանը չի եղել Ադրբեջանի հանարպետության մաս և միակ փաստաթուղթը, որն ամրագրել է Նախիջևանի պատկանելությունը Ադրբեջանին հանդիսանում է Մոսկվայի պայմանագիրը՝ այն էլ միջազգային իրավունքի տեսակետից բացարձակապես անօրինական, և դրանից բխող Կարսի պայմանագիրը, որում հանվել էր Նախիջևանը մեկ այլ կողմի չզիջելու պայմանը։
Այսինքն՝ Նախիջևանի՝ Ադրբեջանին պատկանելության արդեն իսկ անօրինական հիմքերի վերացումը սահմանադրորեն դեռ հավելյալ լեգիտիմություն չի հաղորդում Նախիջևանում Ադրբեջանի իշխանությանը։ Եվ այս իսկ նպատակով նոր սահմանադրությամբ օրինական ուժ է տրվել Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության ինստիտուտին՝ որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործադիր մարմին, որը կատարում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում սահմանված պարտականությունները։ Զուգահեռաբար ընթանում են քննարկումներ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակի պահպանման նպատակահարմարության շուրջ։
Եվ այս ամենը տեղի է ունենում արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ Նախիջևանում բնիկ հայության կոտորածների, էթնիկ զտումների, հայկական մշակութային սպանդի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների անարգել իրականացման ու պատժի ու պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում։
Խմբ․ Եթե Կարսի պայամանագիրը այլևս չի գործում, ապա Նախիջևանը ոչ թե պետք է ադրբեջանանականցի, այլ վերադարձվի իրական տիրոջը՝ Հայաստանին՝ Կարսի, Արդահանի և Արարատ լեռան հետ միասին։ Իսկ եթե Կարսի պայմանագիրը գործում է, ապա Հայաստանը պետք է առարկի Նախիջևանի ադրբեջանանականցումը։