
Այսօր երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:
Ըստ նախնական տվյալների՝ երեք ավտոմեքենա վնասվել է: Տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։