Թրամփը հայտարարեց Իրանի հետ համաձայնության մասին

  • 00:39 12.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության են եկել դադարեցնել պատերազմը. մնում է միայն ստորագրել համաձայնագիրը։

«Մենք շուտով կստորագրենք։ Փաստաթղթերը գտնվում են պատրաստման վերջին փուլում։ <…> [Հորմուզի նեղուցը] պաշտոնապես կբացվի, հենց որ մենք ստորագրենք փաստաթղթերը, դա կարող է լինել շուտով, շատ շուտով։ Հնարավոր է՝ այս շաբաթավերջին՝ Եվրոպայում։ Ես չեմ կարողանա այնտեղ լինել, բայց փոխնախագահ Ջ.Դ. [Վենսը] այնտեղ կլինի», – ասել է նա։

Թրամփը ենթադրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին կարող է հաստատել ԱՄՆ-ի հետ ապագա համաձայնագրի պայմանները։ «Ես հասկանում եմ, որ [այդ հարցի] պատասխանը այո է», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

«Իրանը երբեք, ոչ մի պարագայում, չի մշակի կամ ձեռք բերի միջուկային զենք», – վստահություն է հայտնել Թրամփը։