«Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում եւ չի պլանավորվում»․ Գագիկ Բաղունց

  • 19:39 12.07.2025

«Ես անձամբ, ինչպես արցախցիներից շատերը, առնվազն երկու պատերազմի մասնակից ենք։ Եվ
վախենալու բան չկա, առավել եւս մենք հակասահմանադրական եւ հակաօրինական ոչ մի քայլ չենք
ձեռնարկում, օրենքի շրջանակներում մեր իրավունքներն ենք պաշտպանում»,- Ազատության հրապարակում
լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը։
Նա անդրադարձավ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին առաջադրված մեղադրանքին եւ նրա
կալանավորմանը․ «Կարա՞ք մի փաստ ասեք, որ էդ մարդը հակաօրինական բան է արել կամ ահաբեկչական
գործունեություն է ծավալել։ Օրինակ՝ ես չգիտեմ։ Արցախիցներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ
հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ Ոչ մի
ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում եւ չի պլանավորվում»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի խորհրդարանը Արցախի նախագահ չընտրեց՝ Բաղունցն
ասաց, որ այս պայմաններում հնարավոր չէր անցկացնել նախագահի ընտրություններ։ Եվ հարցը սառեցված
է։