Թրամփը չի բացառել, որ Երևանի և Բաքվի մեջ խաղաղության պայմանագին արդեն ստորագրված է

  • 10:44 19.07.2025

Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն արված», – ասել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունը այն փաստի արդյունքն է, որ բոլոր կողմերին, որոնք նախկինում դեմ էին նման «հրաշքին», ստացվեց համոզել, նույնիսկ շահագրգռել։ Փաստորեն, ոչ մի կողմ չառարկեց իբր ամերիկյան, բայց իրականում ռուս-թուրքական ծրագրին՝ գրավել Հայաստանի հարավը՝ միաժամանակ ձևականորեն պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը։ Ավելին, ակնհայտ է, որ «ինքնիշխանությունը» կպահպանվի մինչև հաջորդ ընտրությունները և Սահմանադրության փոփոխությունները Հայաստանում, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության ղեկին, մինչև Հայաստանը խաղաղ կերպով քայքայվի։

Աշխարհում չկան ուժեր, որոնք կարող են դեմ լինել դրան. Ռուսաստանը և Թուրքիան համակարգված կերպով իրականացնում են Կարսի պայմանագրից դուրս գալու իրենց ծրագիրը, ԵՄ-ն հաշվարկում է առասպելական տնտեսական օգուտները, մնում էր Իրանը, բայց նրան ևս առաջարկվեցին որոշակի բոնուսներ։ Միացյալ Նահանգները, անկասկած, ստացավ իրավունքը Հայաստանի ընդերքի նկատմամբ՝ Ամուլսարը կհաստատի։ Այսպիսով, Թրամփը կարող է ասել իր սիրելի արտահայտությունը. գործարքը կնքվեց։