ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի Էջը, Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: