Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա, և ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունն արդեն հաստատվել է։ Այս մասին օգոստոսի 20-ի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ Նա նշել է, որ Համաս խմբավորման վրա հարձակումները Գազա քաղաքում, որը նրա հենասյունն է, կդառնան ավելի ինտենսիվ։
Դեֆրինի խոսքով՝ Համասը այժմ ոչ այլ ինչ է, քան «քաշքշված» պարտիզանական խմբավորում։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է, որ Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը հնարավորություն է տրվում տարհանվել մարտական գոտուց, ինչպես նաև ստանալ մարդասիրական և բժշկական օգնություն։
DW-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ինչպես սպասվում է, կհաստատեն Գազա քաղաքի գրավման ծրագիրը։