Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում նշված է, որ Հայաստանի տարածքում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք: Այս թղթի 4–րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ–ի քննարկման օրակարգի հարց է։ Հարց կծագի, թե ինչ կապ ունի սրա հետ Ադրբեջանը։ Կապը հետեւյալն է, որ այս տարածաշրջանային նախագիծը պետք է կպնի Ադրբեջանին, Հայաստանի ու Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը ՀՀ–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է։
Այդ մասին այսօր խորհրդարանում Կառավարական ժամին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Գրեթե բոլոր հարցերին նա պատասխանլ է, նշելով սկզբունք՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և այլն։ Դա ավելի շատ հարց է առաջացրել, որոնց պատասխանները չկան։
Մի հատ էլ ես ու Թրամփը ստորագրել ենք մտադրությունների հուշագիր «խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, ասել է Փաշինյանը։
Ես հստակ ասում եմ, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել ձեր նշած անունով (Զանգեզուրի միջանցք–խմբ) գոյություն ունեցող ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որեւէ ենթակառուցվածք, որը կարող է միանալ Թրամփի ուղուն, անվանել ցանկացած մարդու անունով։ Բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, ՀՀ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որեւէ կապ չունի»,– հայտարարեց Փաշինյանը։
Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ մեր օրենսդրության մեջ, չենք կարող այդպիսի բան անել։ Փոխարենը մենք մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք, որ այն, ինչը դուք ԱՄՆ–ում անվանում եք «լիզ» մեր օրենսդրությամբ կոչվում է «կառուցապատման իրավունք»։ Օրենսդրության մեջ այդ իրավունքը ունի հնարավորությունների շրջանակ, որի մեջ կա հնարավորություն մինչև 99 տարով վարձակալության տալու, ասել Փաշինյանը։
Պատասխանելով հայ սահմանապահների ներկայության մասին հարցին, Փաշինյանն ասել է, որ Հայաստանի իրավասությունը պետական սկզբունք է, որը հավասարապես վերաբերում է ցանկացած քաղաքացիության կամ ազգության անձանց: Միևնույն ժամանակ, Հայաստանը ձգտում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և սահմանային վերահսկողության մեխանիզմներ, որոնք բնականոն ռեժիմով ապահովում են անձնագրային ստուգում ընթերցող սարքերի միջոցով՝ առանց մարդու միջամտության: Սահմանապահները միջամտում են միայն կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում, ասաց Փաշինյանը:
Այսպիսով ստացվում է, որ Թրամփի ուղին, որը Ադրբեջանը կմիացնի Նախիջևանի հետ հայ-իրանական սահմանի երկանքով և կարող է կոչել ոնց կուզենա, 99 տարով “կառուցապատման իրավունքով” կտրվի ԱՄՆ-ին, որը կորոշի, թե ով է կառուցելու ճանապարհը և ինչպես է այն գործելու։ Հայ սահմանապահներ չեն լինի, բայց կլինեն “ինքնիշխան” սկաներներ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքում մնացած ճանապարներին, ապա դա արդեն “հայ-ամերիկյան հարց է”։ Այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի ճանապարհ չեն բացելու։ Մի խոսքով, ոչինչ հստակ չէ, բացի դրանից, որ 99 տարով Հայաստանի հարավը տրվելու է ամերիկացիներին։