«2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր մենք Գերմանիայում ականատես ենք եղել հակասեմականության նոր ալիքի։ Այն դրսևորվում է հին ու նոր ձևերով՝ սոցիալական ցանցերում, համալսարաններում, մեր փողոցներում. այն ավելի աղմկոտ է, ավելի անամոթ և ավելի ու ավելի բռնի», – հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա Համասի հարձակման երկրորդ տարելիցի օրը, տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Կանցլերը կոչ է արել գերմանացիներին «այսօր, վաղը և մյուս օրը» դիմել «մեր հրեական ծագում ունեցող քաղաքացիներին, հրեական համայնքներին»։ Նա ասել է, որ ինքը և մյուս գերմանացիները «կանեն ամեն ինչ, որպեսզի Գերմանիայում հրեաները կարողանան ապրել առանց վախի և անվտանգության զգացումով»։
Ինչպես հայտնում է DW-ն, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի վերջը գրանցվել է հակասեմական դիտողություններ պարունակող 2225 իրադարձություն։ Եթե նախկինում օրական մոտ մեկ նման միջադեպ էր լինում, ապա այժմ միջինում հինգն են, ըստ հակասեմականության դեմ պայքարի հետազոտական և տեղեկատվական կենտրոնների ասոցիացիայի (Rias):
Մերցի հայտարարությունը հնչում է դեժա վյուի պես. Գերմանիայում հակահրեական տրամադրությունները սովորաբար համաշխարհային պատերազմների պատճառ են դառնում։