Ստեփանակերտի մոտակայքում Բաքվի բնակիչ է ականի վրա պայթել

Շուշիի շրջանի Ջամիլար գյուղում մեքենան բախվել է հակատանկային ականի, որի հետևանքով վիրավորվել է վարորդը, ասվում է Բաքվի Ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարության մեջ։ Բայրամովը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Բաքուն կրկին կոչ է արել քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ուշադրություն դարձնել ականային վտանգի նշաններին, զերծ մնալ կասկածելի առարկաներին դիպչելուց և շրջափակված տարածքներ մտնելուց։