
ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալների համաձայն այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի (շատ ուժեղ) մագնիսական փոթորիկ։
Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նոյեմբերի 12-ին սպասվում է բախում Երկրին, և, ամենայն հավանականությամբ, այն կլինի ամենաուժեղը ներկայիս 25-րդ արեգակնային ցիկլում, – ասում են գիտնականները։
Ավելի վաղ գիտնականները զգուշացրել էին, որ տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ամենահզոր արեգակնային բռնկումը։