
RFI
Աշխարհը ենթարկվում է արդյունաբերական դարաշրջանից ի վեր ամենամեծ էներգետիկ փոխակերպմանը, սակայն կանաչ էներգիային անցման արագացումը, զգուշացնում են ՄԷԳ 2025 զեկույցի հեղինակները, կարող է հանգեցնել նոր կախվածությունների. Չինաստանն արդեն վերահսկում է լիթիումի և կոբալտի վերամշակման ավելի քան 60%-ը և գրաֆիտի ու հազվագյուտ հողային տարրերի մինչև 80%-ը, ինչը համաշխարհային էներգետիկ ոլորտը խոցելի է դարձնում նավթից և գազից հրաժարվելու անցման շրջանում։
Իր «Աշխարհի էներգետիկ հեռանկար 2025» զեկույցում ՄԷԳ-ն նշում է, որ արևային ֆոտովոլտային էներգիան մնում է էներգետիկ անցման հիմնական շարժիչ ուժը. բոլոր սցենարներում կանաչ էներգիայի պահանջարկն աճում է ավելի արագ, քան բրածո վառելիքի պահանջարկը։ 2024 թվականին վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումները հասել են 2 տրիլիոն դոլարի՝ կրկնակի ավելի, քան նավթի, գազի և ածխի ոլորտներում միասին վերցրած։