Քանի Արցախի հարցը փորձում են կոծկել Բաքվի վարագույրի հետևում, Հայաստան պետությանը տանում են ավերման

  • 23:44 08.12.2025

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը Step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ալիեւի հերթական հայտարարություններին, որոնցով դարձյալ տարածքային պահանջներ են նեկայացվում Հայաստանին՝ կեղծելով պատմությունը։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ Իլխամը նոր բան չի հորինել, նա ասում է նույնը, պարզապես կրկնում է այն, ինչ իրեն հանձնարարել են բարձր վճարված միջազգային քաղտեխնոլոգներն արդեն 2008 թվականից։ Նա մաքուր է կատարում տնային աշխատանքը և ժամանակին էլ ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով շատ լավ մշակված պրոյեկտները։ Պարբերաբար ու ժամանակին բարձրաձայնելով, դրան էլ ըստ հանձնարարության ձայնակցում են իլխամական «գիտական ու քաղհասարակության» ներկայացուցիչները, իսկ նաև՝ անուղղակի կամ ուղղակի հայաստանյան «գիտական ու քաղհասարակության» երևելիները։ Եվ մի ամբողջ «երգչախումբ», սինխրոն ձայնակցելով իրար, ներկայացնում են պրոյեկտները Բաքվի հանրությանը ու դրանով միշտ արթուն պահում հայակերների բնազդը։ Մյուս կողմից Իլխամի ինքնավստահ, կամային ձայնը ներշնչում է նաև միջազգային կոչվող հանրությանը, թե Իլխամն արդար պահանջներ է բարձրաձայնում։ Ու ամենակարևորը, որ Իլխամը փնտրում է հայկական կողմում առևտրականների, ովքեր վաճառել են ու կվաճառեն թեկուզ հայության կենսատարածքի վերջին բեկորը, հայության գոյության վերջին հենարանը։

Այո, իր խոսույթի մեջ Իլխամը բացարձակ չի օգտագործում Հայաստան բառը, իսկ հայությունը նույնիսկ «ադրբեջանագետ» մասնագետներ ունի։  Իլխամի ողջ խոսույթը միտված է Հայաստանի բնաջնջմանը, նա պատրաստ է նույնիսկ «զիջել» հայերին նրանց կյանքը, բայց ոչ հայության հողը, կենսատարածքը։ Իլխամը՝ որպես քոչվոր, լավ գիտի հողի գինը, ու հենց այնպես՝ հայավարի, չի զիջի։ Իլխամը չի ամաչում, որ բացահայտ ստում է՝ աղավաղելով պատմական հայտնի փաստերը։ Որ «ադրբեջանցին» ի հայտ եկավ 1936-ին, դա նրան չի հուզում, որ իրենք վաղուց՝ 2018-ին, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի հետ ստեղծել են քոչվոր քաղաքակրթությունների կենտրոն, որ իրենք թյուրքալեզու են, իսկ դրանց հայրենիքը Թուրքեստանում է, դա էլ իրեն չի խանգարում խոսել Հայկական բարձրավանդակի տիրոջ մասին՝ որպես եկվորի ու միջազգային կոչվող հանրության շարքային ներկայացուցչի ականջների մեջ լցնել հորինված, հայելային կեղծված պատմություններ։

Հայերի կոտորածը 1905-1907, 1918-1921, 1987-1991 թվականներին, Գարդմանք աշխարհի հայաթափման առաջին ու մեծ ալիքը, 1948-1953 թվականներին՝ թուրքերի վերահսկողության տակ հայտնված Արևելյան Հայաստանի տարածքներում – ահա այն հակամարդ իրողությունների շարքը, որ քաղտեխնոլոգները անվարան, հայելային շրջելով ողջ իրականությունը, մշակել են, ու տրամադրել Բաքվի ֆաշիստին։

Իլխամը բարձրաձայնում է կեղծիքը՝ առևտրի հնարավորություն փնտրելով միջազգային մասնագետների շրջանակում ևս՝ հարցը միջազգային դատական համակարգ մխրճելու համար, նպատակը մեկն է՝ Հայաստանի ավերումը։ Իլխամն անթաքույց շարունակում է ագրեսիան, որ կրկին բռնկվել էր դեռևս 1987-ին Խաչինսար-Չարդախլուում։ Նա վստահ շրջանցում է Արևելյան Հայաստանում հայության մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջը, պահանջ, որը հայության դեմ ցեղասպանության զսպման բաղադրիչ է։

Նման ստերի համար Իլխամը «ապահովել է հող», հայտնաբերելով հայաստանյան մի «գիտական շերտ», ովքեր «ազգագրության, հնագիտության ու մշակութաբանության» անվան տակ կեղծեցին, նպատակային ու թիրախավորված մատուցեցին Արևելյան Հայաստանում թրքական տարրի անցած ճանապարհը, նսեմացնելով ավտոխտոն հայի՝ իր կենսատարածքի վրա ապրելու իրավունքը։ Այսօր,

նախքան դրա ինքնահավան ելույթը, իսկ դրա համար ջանք չի խնայվել, համացանցը լցված է տարատեսակ ստահոդ հայատյաց ֆիլմերով, վերլուծականներով, որոնք ուղիղ հենվում են այդ հայաստանյան «գիտական շերտի» ստեղծագործական մտքի վրա։ Դե «միայն հայրենասիրությամբ հնարավոր չէ ապրել» ահա այդ «գիտական շերտի» հոգևոր առաջնորդի փլիսոփայությունը, ու վաճառվեց «հայրենասիրությունը», վաճառվեց հայության անվտանգությունը։

Ինչպե՞ս է լինում, որ «ազգագրության, հնագիտության ու մշակութաբանության» անվան տակ մատուցված «իրողությունները» չնկատվեցին ՀՀ ԱԱԾ կողմից, ու նանոնրբություն պահանջող աշխարհաքաղաքական վիճակում չզսպվեցին այդ ծախու «գիտական ճշմարտությունները», իսկ այսօր դրանք գործում են որպես հակահայ ականներ։

Իլխամի խոսույթի համաձայն՝ դրա քոչվոր հանրությունը պարզապես չի վերադառնում այնտեղ, որտեղից հանգիստ ու անշտապ հեռացել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ից առաջ, ապա և, ինչպես Հեյդարն է վկայում, 1989-ի վերջին։ Քոչվորը, ըստ Իլխամի, վերադառնում է «իրենց նախնիների հողեր, իրենց հայրենիք», դե քոչվորի համար էլ հայրենիքը դա հենց դրա յուրտն է։

Կույր պետք է լինել կամ էլ բացարձակ մանկուրտ, ու չգիտակցել, որ Իլխամի «ժողովուրդների միջև փոխըմբռնման» ու «բարիդրացիական հարաբերությունների» մոդելը հենվում է բացառապես քոչվորի շահերի առաջխաղացման վրա, չկա մյուս կողմը՝ Բաքվի, Նախիջևանի, Գարդմանքի, Գանձակի, Սումգայիթի, Մարաղայի հայությունը։ Իլխամի խոսույթի մեջ Ադրբեջանական ԽՍՀ-ի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայության գոյության, նրանց թողած նյութական և ոչ նյութական ժառանգության մասին խոսք անգամ չի էլ կարող լինել։ Դա թուրքին է բնորոշ, անվարան մինչև վերջ տանել հայության ցեղասպանությունը՝ չի եղել ու չի կարող լինել հայությունը։ Իսկ հիմա էլ առիթը տանում է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստան։

Իլխամի մոդելի մեջ հայության վզին է փաթաթած ագրեսորի ու օկուպանտի կարգավիճակը։ Այդ առումով պատահական չէր, որ դեռևս Սումգայիթի կազմակերպման մեջ բռնությամբ ու սպառնալիքի տակ ներգրավեցին Էդիկ Գրիգորյանին (հայ փորձագետին ուղղված իր նամակում Էդիկ Գրիգորյանը խոստովանում է, թե ինչու է մասնակցել հայության ջարդերին), Սումգայիթից առաջ հորինեցին ու մինչ օրս շրջանառության մեջ են պահում «Կապանի դեպքեր» հորինվածքը,  երբ խորհրդային հետաքննությունը բացառեց որևէ նման «դեպք», «Խոջալուն» բավական հաջող դարձրին հակահայ գործիք։ Իսկ հայկական կողմը այս ընթացքում բացակայում էր, չկար հակադարձում, անգամ սաֆարովին հիշելն էր ՀՀ ԱԺ-ում և իշխանամոտ «քաղհասարակության» շերտերում ամոթի զգացում առաջացնում։

Ու այս ֆոնին Իլխամի պատվիրած հակահայ պրոյեկտի կարևոր բաժին է նաև մեր Սահմանադրության փոփոխությունը, կրկին նույն բառամթերքով՝ հայությանը փաթաթելով ագրեսորի ու օկուպանտի կարգավիճակը։ Չեմ կարող այստեղ չկրկնել, որ  Հայաստանյան «ազգագրության, հնագիտության ու մշակութաբանության» անվան տակ հենց Երևանում հայության դեմ հնչում են թրքահաճ մտքեր, որոնք նաև այստեղ են միտված ապահովելու Իլխամի պրոյեկտի կենսունակությունը։

Տեսնում ե՞ք, թե Թուրքիան ինչպես է փափուկ ուժով, դե ավելի պարզ՝ փողով, մխրճվել հայության միջավայր, ու նոր չի, մխրճվել է 1992-ից, և 1994-ից, ապա 1997-ից, 2001-ից, 2005-ից, 2008-ից, ապա և 2016-ի՞ց։ Չէ, նորից կրկնեմ, թե հայությանը այսքան տականք որտեղի՞ց։ Չէ՞ որ հայ կնոջ գենետիկ նյութը անփոփոխ է 8000 տարի հենց նրա նվիրվածության համար։ Իսկ ի՞նչ ժառանգականություն են կրում այս տականքներին աշխարհ բերողները։ Ակնհայտ է, որ Իլխամի մոդելը գոյություն ունի և կունենա այնքան ժամանակ, որքան որ Իլխամը կկարողանա «ազգագրության, հնագիտության ու մշակութաբանության, քաղհասարակության» հայաստանյան  շերտերում գտնել ենիչարների։ Մի կարևոր հանգամանք ևս, ենիչարների մասնակցությամբ արդեն Իլխամը խոսում է ինչ-որ մշակութային և նյութական սեփականության մասին, նույնիսկ ինքն իրեն վստահեցնում, թե դրա հեղինակավոր փաստաթղթերն էլ կան, ակնհայտ սպառնում է փոխհատուցման հայցով։

Ինչ վերաբերում է Սումգայիթից, Բաքվից, Գարդմանքից, Նախիջևանից, Գանձակից, հայության սեփականության հարցերին, ապա առնվազն 2023 ապրիլի 29-ից հետո, երբ կայացավ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովը, ինձ մոտ մտահոգություն է, որ թրքական փափուկ ուժը կվերացնի ողջ փաստաթղթային բազան, որովհետև այդ ողջ արարը ձևական, անբովանդակ, անհետևանք միջոցառում էր, և ողջ էներգետիկան բացասական էր, հակահայ, ու այդ ամենը փակվեց ինչ-որ կեղծ ու անպտուղ ՀԿ բացելով։

Ինձ համար Իլխամի կերպարը՝ որպես հայության գոյության համար սպառնալիք, ածանցյալ է, երկրորդային։ Առաջնայինը այն է, թե որքանով այս «ազգագրության, հնագիտության ու մշակութաբանության, քաղհասարակության» հայաստանյան  շերտերին կներենք դրանց գիտակցված հակահայ գործունեության համար։ Առաջնայինն այն է, թե որքանով հայկական քաղաքական վերնախավը՝ հանձինս պետական իշխանավորների, գիտակցված կշրջանցեն ու «մոռացության կմատնեն» Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, 1921 թվականի հուլիսի 5-ի  ավազակային բնույթները, 1948-1953 թվականներին Գարդմանքի հայությանը տեղահանելու Բաքու-Մոսկվա համատեղ դավադիր պրոյեկտը, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայության դեմ Բաքվի կողմից կազմակերպված ու իրականացված ցեղասպանության  փաստը։

Արիֆ Յունուսը ամեն «բարի օրի» պատասխանում է, թե Հեյդար Ալիևն է կազմակերպել Բաքվում հայերի կոտորածը, իսկ Հայաստանում ո՞վ կամ ովքե՞ր են Հեյդարի հետույքը, փաստացի և դրա ռասիստ որդու հետույքն այդքան համառորեն փակում ու փրկում, որ դրա մասին չեն խոսում։ Ու Արցախի խնդիրը, Հայաստանի գոյության հիմնարար հարցը։ Քանի դեռ Արցախի հարցը փորձում են կոծկել Բաքվի կախած վարագույրի հետևում, այդքան համառորեն ու հետևողական Հայաստան պետությանը տանում են ավերման։ Ահա թե որտեղ է իրական սպառնալիքը, ու դա Իլխամը չէ, այլ դրան անթաքույց հովանավորող «հայաստանյան» շերտը։