
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհաքաղաքական իրավիճակը բնութագրել է որպես լարված։ Սակայն նա արևմտյան քաղաքական գործիչների «մեծ պատերազմի» հնարավորության մասին պնդումները որակել է «սուտ և անհեթեթություն»։ «Եվրոպայում մարդկանց ուղեղները լվացվում են Ռուսաստանի հետ անխուսափելի բախման վախով, ասելով, որ նրանք պետք է պատրաստվեն մեծ պատերազմի», – ասել է նա։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը «ուժով պարտադրում էր իր շահերը Ռուսաստանում», սպասելով Ռուսաստանի փլուզմանը կարճ ժամանակահատվածում և դիտավորյալ «Ուկրաինայում իրավիճակը հասցրեց պատերազմի»։
Ներկայումս Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն է ընթանում Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ, բայց «եվրոպական խոզուկները» միացել են ԱՄՆ նախորդ վարչակազմի՝ Ջո Բայդենի ջանքերին՝ հույս ունենալով «շահույթ ստանալ Ռուսաստանի փլուզումից», – ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ չկա «քաղաքակիրթ Արևմտյան ընտանիք», միայն «անընդհատ դեգրադացիա»։
«Հրապարակորեն հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք չի լինի։ Հետո՞ ինչ։ Նրանց համար միևնույն է՝ ընդլայնման մեկ ալիք մյուսի հետևից», – ասել է նա։
Մոսկվան կնախընտրեր Ուկրաինայում հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն եթե Ուկրաինան և Արևմուտքը հրաժարվեն «էական քննարկումներից», ապա այն «կազատագրի իր պատմական հողերը ռազմական ճանապարհով», – հայտարարել է նա։
Պուտինի խոսքերը հնչել են դիվանագիտական ճնշման աճի ֆոնին։ Եվրոպական երկրները հրաժարվում են աջակցել այն գործարքներին, որոնք կարող են անբարենպաստ լինել Ուկրաինայի համար, և խանգարում են Վաշինգտոնին պարտադրել փոխզիջում Մոսկվայի շահերից ելնելով։ Սա, ըստ դիտորդների, ակնհայտորեն նյարդայնացնում է Կրեմլին։