
ՉԺՀ ԱԳՆ-ն մայիսի 11-ին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը երկիր, որը նախատեսված է մայիսի 13–15-ը։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այց կկատարի Չինաստան մայիսի 13-ից 15-ը», — ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչ Աննա Քելլին նախօրեին հայտարարել է, որ ՉԺՀ նախագահին հանդիպելու նպատակով մայիսի 14–15-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մտադիր է զբաղվել երկու երկրների միջև հարաբերությունների կայունացմամբ։