Dizak Art-ը օգոստոսի 16-ին հրավիրում է նկարչական սիմպոզիումի փակմանը

Սյունիքի մարզի հարգելի հյուրեր և արվեստասերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Դիզակի գույները» 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումի փակման արարողությանը նվիրված ցուցահանդեսին։
Այս տարի ևս տարբեր երկրներից ժամանած արվեստագետները Սյունիքի բնությունն ու մշակութային ժառանգությունը վերածել են գույնի, զգացողության և արվեստի՝ ստեղծելով Հայաստանի հարավի յուրօրինակ պատկերային պատմությունը։
Սպասում ենք Ձեզ՝ միասին ամփոփելու սիմպոզիումի ստեղծագործական ճանապարհը և վայելելու միջազգային արվեստագետների աշխատանքները։
Օգոստոսի 16-ին, ժամը 13:00-ին
Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում
Հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Կապան,
Ռոմանոս Մելիքյան փող., 8 շենք։
Սիրով սպասում ենք Ձեր ներկայությանը։
«ԴԻԶԱԿ ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ