Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար․ Փաշինյան

  • 08:48 24.05.2026

Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Այս մասին մայիսի 24-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին՝ նշելով, որ Հայաստանն այժմ Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով՝ Չինաստանի հետ, իսկ Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ նաև Եվրոպական Միության հետ։

Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Նախիջևանի միջոցով Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության բացում՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակում։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում»,- գրել է Փաշինյանը։