
Այս պահի դրությամբ ձերբակալվել ենՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։
Հունիսի 4–ին ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը, որը երկու ամսով կալանավորվել է։
Նոր մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը