Դիտորդները երեկ արձանագրել են արցախցիների հանդեպ ապօրինության դեպք

  • 09:10 07.06.2026

Այն փաստը, որ հազարավոր արցախցիներին զրկել են հնարավորությունից դատական ճանապարհով վերականգնելու ընտրական իրավունքը, արձանագրվել են դիտորդական առաքելությունները, այդ թվում՝ միջազգային կազմակերպություննեը։ ՀՀ քաղաքացի Մարատ Եգանյանի դիմումը պաշտոնապես արձանագրվել է ։

Ներկայացնում ենք դիմումի բովանդակությունը․

Քաղաքացի Եգանյան Մարատը ահազանգում է․ «Ես Եգանյան Մարատն եմ, 1․ ես մի անգամ դիմել եմ քաղաքացիական դատարան ինձ ընտրությունների ցուցակում ընդգրկելու խնդրանքով, քաղ դատարանը բավարարել է հայցս, վճռում հստակ արձանագրելով, որ այդ վճիռը վերանայման ենթակա չէ։ 2․ Սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված վճիռը սկզբից ընդունել է վարույթ, այնուհետև բեկանել այն ձևական հիմքով, որ հայցային պահանջում գրված էր ոչ թե ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին, այլ ընտրական ռեգիստրում ընդգրկելու մասին։ Ընդ որում նույն վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ ըստ էության հայցվորի նպատակը հենց ընտրություններին մասնակցելն էր ու ընտրողների ցուցակում ընդգրկվելն էր, իսկ նման հայցապահնջները պետք է քննվեն ՀՀ վարչական դատարանի կողմից։ Նշված ձևական հիմքով իմ այդ գործը կարճվել է։ 3․ Ինչից հետո ես նորից դիմել եմ քաղաքացիական դատարան ու այս անգամ հստակ հայցապահանջը ձևակերպել եմ, որ ինձ ընդգրկեն հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացիական դատարանը այս անգամ ընդանրապես չի ընդունել հայցադիմումը վարույթ, մատնանշելով, որ նման հայցերը պետք է քննի վարչական դատարանը։ 4․ Հիմա ես դիմել եմ վարչական դատարան, ու վարչական դատարանը ինձ հայտնում է, որ նման հայցերը ինքը չպետք է քննի, այլ ենթակա է քննության քաղաքացիական դատարանի կողմից։ Այլ կերպ ասած, ոչ քաղաքացիական դատարանն է ընդունում վարույթ իմ ընտրությունների ցուցակում ընդգրկվելու մասին հայցադիմումը, ոչ էլ վարչական դատարանը։ Կից ներկայացնում եմ իմ վերջին հայցային դիմումը (համոզված լինելով որ նմացածի մասին դուք տեղյակ եք)»։