Ընդդիմությունը Փաշինյանի ընտրությունների մասին հայտարարությունները որակեց որպես «իշխանությունը յուրացնելու փորձ»

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի մասին «պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են»։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է. – «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10 տոկոսից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10 տոկոսն էլ ամփոփած չէ»:

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է», – հայտարարում է նախկին ՄԻՊ-ը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ևս ընդգծում է, որ «ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում է, բոլոր»: