Հայաստան դաշինքը ևս կմասնակցի այսօր ԲՀԿ-ի կոչով հավաքին

  • 12:38 14.06.2026

Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:

Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, պարզ կլինի այսօր՝ ԿԸՀ երեկոյան նիստում: Նիստում հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:

ՔՊ-ի ստացած 700 հազար ձայներից առնվազն 100 հազարը «կասկածի» տակ են դրվում, ինչը նշանակում է, որ պետք է լինի ընտրությունների 2 -րդ փուլ:

ՔՊ-ն իր հերթին պնդում է՝ եթե չլիներ ընտրակաշառաքը, ապա ընդդիմադիր ուժերը ընդհանրապես անցողիկ շեմը չէին հաղթահարի:

ԲՀԿ-ն կոչ է արել «բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները»։

«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր ժամը 18.00–ին նույնպես կլինեն ԿԸՀ–ի դիմաց։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ասաց, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, եւ առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։