ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ Ապրիլյանի ընթացքում գլխատված հայ զինվորի գործով

Վերջապես, 10 տարի անց, ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ Ապրիլյանի ընթացքում սպանված և գլխատված հայ զինծառայողներից մեկի գործով։
Դատարանը խախտում է ճանաչել և՛ կյանքի իրավունքի առումով, գտնելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողի, ով այդ պահին արդեն շարքից դուրս էր, և՛ գլխատման ու տանջամահ լինելու մասին իմացած ընտանիքի ապրումները, ինչպես նաև այդ պատճառով պատշաճ հուղարկավորություն անելու անհնարինությունը համարել է նվաստացող վերաբերմունք։
Այս գործերով ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ չի ներկայացրել, զբաղվել են մի խումբ իրավապաշտպաններ՝ Արա Ղազարյանը, Haykuhi Harutyunyan և գործընկերուհիներս՝ Hasmik Harutyunyan և Araks Melkonyan