
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ կշատորնակի գործունեությունը այդ պաշտոնում, թեկուզ խոստացել էր հեռանալ։
«Քանի որ այս իրավիճակն է՝ բարոյական իրավունք չունեմ թողնեմ ու գնամ։ Կփորձեմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի սպասելիքներն արդարացնեմ, թեկուզ, հասկանալի պատճառներով, շատ բան չեմ կարողանում անել։ Կշարունակեմ մարդկանց դիմել, որպեսզի բարեգործական հիմնադրամով օգնեմ կարիք ունեցող ընտանիքներին»,- պարզաբանեց Ն. Իսկանդարյանը։
Պետնախարարը նշեց, որ ընտրությունների արդյունքները որոշառումով սպասելի էին։ «Քանի որ Փաշինյանը օրակարգ էր բերել, որ եթե ընդդիմությունը հաղթի, ապա պատերազմ կսկսի։ Տարիներ շարունակ մեր ժողովուրդը զգացել է պատերազմի սպառնալիքը և պարտությունից հետո պատրաստ չէր պատերազմի ոչ հոգեբանորեն ոչ այլ առումներով»,- ասաց նա։
Իսկանդարյանը տեղեկացրեց, որ Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկումը վարույթ չի ստացել Վերաքննիչ դատարանում։
«Վստահ եմ՝ շենքը կվերցնեն։ Պետք է մտածենք մեր հաջորդ պլանի մասին»,- հավելեց նա։