
Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտնում է, որ ձերբակալվել է միավորման համակարգող, ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը։
Քննչական կոմիտեն հաստատում է, որ Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Ձերբակալության պատճառների և գործի մյուս մանրամասների մասին ՔԿ-ն դեռ չի հայտնում։