Տեղահանված և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրացիոն էքսկուրսիաներ

✔️Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և մեր գործընկեր ԱԴՐԱ Հայաստանի կենտրոնը մեկնարկել են նոր ծրագիր՝
✔️SENCA – «Տեղահանված և հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների ինտեգրացիոն էքսկուրսիաներ»
(Integrational Excursions for Displaced and Disabled Children and Their Parents)
✔️Ծրագիրը ֆինանսավորվում է ԱԴՐԱ Հայաստանի կողմից և ուղղված է տեղահանված և հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների սոցիալական ներառմանն ու ինտեգրմանը։
✔️Ծրագրի շրջանակում կազմակերպվելու են էքսկուրսիաներ, հանրային վայրերի այցելություններ, ճանաչողական և ժամանցային միջոցառումներ, որոնք երեխաներին հնարավորություն կտան բացահայտել նոր միջավայրեր, ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել հաղորդակցման հմտությունները և ավելի ակտիվորեն ներգրավվել հասարակական և համայնքային կյանքում։
💫Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալու հանրային կյանքին մասնակցելու, նոր փորձառություններ ձեռք բերելու և իր շրջապատի հետ ամուր կապեր ձևավորելու հնարավորություն։
Այս ծրագիրը ևս մեկ քայլ է այդ հնարավորությունները երեխաների համար առավել հասանելի դարձնելու ճանապարհին։