
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը խուսափում է միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության որպես քաղաքական զենք կիրառման հետ կապված քննարկումներին մասնակցելուց։ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», – ընդգծել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Հայաստանի կառավարությունը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև և որոշումը ներկայացրեց Քնեսեթի հաստատմանը։ Թեև պարզ չէ, թե արդյոք Իսրայելի խորհրդարանը ժամանակ կունենա քննարկելու այս հարցը մնացած երկու շաբաթվա ընթացքում (Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են աշնանը), Նեթանյահուի կաբինետի անսպասելի նախաձեռնությունը դարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների յուրօրինակ ռենտգեն։
Անցյալ տարի Փաշինյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Եվ քանի որ քաղաքական իմաստով Ցեղասպանության ճանաչումը նշանակում է Օսմանյան Թուրքիայում հայերի իրավունքների զանգվածային խախտման և ցեղասպանության հետևանքները վերացնելու անհրաժեշտության ճանաչում, Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ իր կառավարությունը մտադիր է ճանաչել Ցեղասպանության հետևանքով առաջացած իրողությունները և չի պահանջի հետևանքների վերացում /ահա թե ինչ է նշանակում փաշինյանական քարտեզը/։
Հետցեղասպանական իրականությունը ֆորմալացվեց 1921 թվականին Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց համաձայն Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Այս պայմանագրերի 100-ամյակի նախաշեմին Ռուսաստանը և Թուրքիան ռազմական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ Արցախում՝ ձգտելով ապահովել իրենց դուրս գալը Կարսի պայմանագրից՝ առանց Հայաստանին վերադարձնելու պայմանագրերով խլված հողերը, այդ թվում՝ Նախիջևանը, Կարսը և Արդահանը։
2020 թվականի Արցախյան պատերազմում Իսրայելը աջակցեց Թուրքիայի և Ռուսաստանի ծրագրին՝ Իրանի հետ պատերազմում Ադրբեջանի ապագա աջակցության դիմաց: Իսրայելն ու Թուրքիան պետք է «արդարացիորեն» բաժանեին Մերձավոր Արևելքը՝ Իրանին հաղթելուց հետո։
Սակայն Իրանը «չնվաճվեց», և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իսրայելի գոյությունը վտանգված է, մինչդեռ Թուրքիան բացահայտորեն հավակնում է Օսմանյան կայսրության տարածքներին, որոնց թագի զարդը սուրբ Երուսաղեմն էր: Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ իր պահանջներից, իսկ Եվրոպան ճանաչի Թուրքիայի առաջնորդությունը, ապա Էրդողանը հեշտությամբ կհաղթի Իսրայելին՝ միաժամանակ դառնալով իսլամական աշխարհի առաջնորդը։
Դյոնմե հրեաների և Ռուսաստանի դերը ներկայիս Թուրքական Հանրապետության ստեղծման գործում՝ հակառակ Սևրի պայմանագրի, անհերքելի է: Հարյուր տարի առաջ սիոնիստական շարժումը կողմ էր ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ստեղծմանը՝ առանց Պաղեստինի, որը բրիտանական մանդատի ներքո պահվում էր Իսրայելի համար: Հիմա եկել է ժամանակը, երբ վերածնված Թուրքիան մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ Միջազգային դատարանում և սպառնում ազատագրել Երուսաղեմը։
Թուրքիայի նման պլանների համար բավարար է Հայաստանի լռությունը: Հայաստանի կառավարությունը չի հարցնում Թուրքիային կամ Ռուսաստանին, թե արդյո՞ք Կարսի պայմանագիրը վավեր է, և եթե ոչ, ապա ինչո՞ւ Նախիջևանը չի վերադարձվում Հայաստանին: Արդյո՞ք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պահանջ, որ Թուրքիան և Ռուսաստանը վերադարձնեն Նախիջևանը, Կարսը և Արդահանը Հայաստանին: Եթե ոչ, ապա ի՞նչ է ուզում Իսրայելը։
Մինչդեռ Էրդողանը պատրաստվում է իր «թագադրմանը». նա արդեն պահանջում է Թուրքիայի ներգրավումը Եվրոպական Միության պաշտպանության և անվտանգության նախաձեռնություններում, որոնք «կձգվեն Տեխասից մինչև Անկարա»: Հուլիսի 5-6-ը Թուրքիան կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, իսկ դրանից առաջ՝ Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը։
Թուրքիան ունի ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակը և անկասկած ունի շատ հզոր պաշտպանական արդյունաբերություն, ընդգծեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
Թուրքիային ներկայումս դեռ «խոչընդոտում» է Հայաստանը, որը «հեղինակային իրավունքներ» ունի առնվազն ներկայիս Թուրքիայի հյուսիսային մասի նկատմամբ, և Իսրայելը փորձում է խաղարկել այս խաղաքարտը՝ մինչև Հայաստանը կընդունի նոր սահմանադրություն, որով կհրաժարվի այդ «հեղինակային իրավունքներից»։
Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը լուրջ է վերաբերվում Էրդողանի հայտարարություններին, ով «գրեթե ամեն օր կոչեր է անում Իսրայելի դեմ»։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Թուրքիայի նախագահի հռետորաբանության վրա։ Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ էր արել «ազատագրել» Երուսաղեմը։
Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը Իսրայելին անվանել է երեսպաշտ՝ մեղադրելով հրեական պետությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու և «1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական զենք օգտագործելու» փորձի մեջ։
«Նրանք, ովքեր կանգնած են Միջազգային դատարանի առջև ցեղասպանության մեղադրանքով, բացարձակապես իրավունք չունեն պատմության դասեր տալ Թուրքիային կամ ստանձնել խղճի պահապանների դերը», – հայտարարել է Դուրանը։
Եվ այնուամենայնիվ, արդյո՞ք Կարսի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է, և արդյո՞ք Իսրաելը կպահանջի Նախիջևանը և Կարսը վերադարձնել Հայաստանին։
Նկարում՝ Երուսաղեմի հայկական թաղամասը