Արցախի երաժշարվեստը անդառնալի կորուստ է ունեցել. երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Արթուր Պետրոսյանը՝ անվանի մանկավարժ, Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տնօրեն, իր ողջ կյանքը երաժշտական կրթությանն ու արվեստի ծառայությանը նվիրած նվիրյալը։
Արթուր Պետրոսյանը կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև երաժշտության հանդեպ սեր, բարձր արժեքներ և նվիրում։ Նրա անխոնջ աշխատանքն ու վաստակը նշանակալի ներդրում են ունեցել Արցախի Հանրապետության կատարողական արվեստի զարգացման գործում։ Նրա բազմաթիվ սաներ այսօր շարունակում են իրենց ուսուցչի գործն ու պատվով կրում նրա թողած ժառանգությունը։
Արթուր Միրոնի Պետրոսյանի լուսավոր հիշատակը հավերժ կապրի նրա հարազատների, ընկերների, գործընկերների, աշակերտների և նրան ճանաչած բոլոր մարդկանց սրտերում։