Քնեսեթը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը հուլիսի 8-ին

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիզ Artiom Chernamorian-ը երեկ գրել էր, որ “Իսրայելի Քնեսեթը շուտով հրատապ կարգով քննարկելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը”։ Նրա տվյալներով, քննարկումը տեղի կունենա 1-3 օրերի ընթացքում, մեծ հավանականությամբ՝ հուլիսի 8-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին Անկարայում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Թրամփը։ Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը “ընտրում է” Թուրքիայի և Իսրաելի միջև, թե որ երկիրն այսուհետ կլինի ԱՄՆ հենարանը Մերձավոր Արևելքում։

Իսրաելի կողմից Հայոց ցեղասպանության հիշելը կապում են Թուրքիային դելեգիտիմացնելու հետ։ Իր հերթին Թուրքիան, որն օսմանական հավակնություններ ունի, իսկ Երուսաղեմը համարում Օսմանյան գոհար, պաղեստինցիների ցեղասպանության մեջ է մեղադրում Իսրաելին։

Քնեսեթում Հայոց ցեղասպանության ընդունումը կախված կլինի դրանից, թե արդյո՞ք Թրամփը Էրդողանին կփոխանցի Նեթանյահուի դերը և Թուրքիան կհամարի Մերձավոր Արևելքի տեր-տիրակալը։

Իսրայելական Ynet պարբերականը նշվում է, որ նույն անձինք, ովքեր մեղադրում են Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ, մեղադրում են նաև Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հայերի «էթնիկ զտումների» մեջ։

Իսրայելական պաշտոնյաները հավելել են, թե Ադրբեջանը և Հայաստանը նման ճանաչումը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին վնասակար են համարում։ Հայաստանի վարչապետը նույնիսկ քննադատել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ասվում է Ynet-ում։

Մինչդեռ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակով Սևանը yerkir.am-ին հարցազրույցում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը Հայաստանի պետական վերաբերմունքը «աբսուրդ» է անվանել, որ անհարմար «վիճակի մեջ է դրել ամբողջ հայությունը»։

Իսրայելի կառավարության որոշման առթիվ ավանդական կուսակցությունները, Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Սփյուռքի կառույցները դեռևս հրապարակային տեսակետ չեն արտահայտել։ Հայտնի չէ նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետությունների, այդ թվում՝ Երուսաղեմի պատրիարքարանի, դիրքորոշումը։

Ամենայն հավանականությամբ, դա կապված է դրա հետ, որ ոչ ոք համոզված չէ, որ Քնեսեթը կընդունի որոշումը։ Հատկապես, որ Իսրայելի խորհրդարանը մի շաբաթից պաշտոնապես ավարտում է լիազորությունները, հոկտեմբերին կկայանան նոր ընտրություններ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելի՝ «պատերազմից կախված» կառավարությանը չպետք է թույլ տրվի տարածաշրջանը կրկին արյունահեղության մեջ ներքաշել, հաղորդել է Anadolu-ն։  Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է այնպիսի պայմանների ձևավորման, որոնց դեպքում տարածաշրջանի բոլոր բնակիչները՝ անկախ դավանանքից, կկարողանան ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը տապալելու Իսրայելի փորձերին և մեղադրել է Թել Ավիվին Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումները շարունակելու, ինչպես նաև Գազայի հատվածում «անօրինական և անմարդկային» գործողությունների համար։

Ես չեմ կարծում, որ Թուրքիային պետք է տրամադրվեն F-35-ներ կամ շարժիչներ նրանց կործանիչների համար, որովհետև դա կխախտի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, որն ի վերջո երաշխավորված է օդում Իսրայելի գերակայությամբ, ինչպես նաև այս հարցում Ամերիկայի դիրքորոշմամբ։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

Ըստ նրա՝ թուրքերը ֆինանսավորում են ՀԱՄԱՍ-ին, «կարմիր գորգ են փռում ՀԱՄԱՍ-ի առջև»։

Իդեպ օրերս Համասը իր լիազորությունները փոխանցեց Պաղեստինի ինքնավարությանը։ Համասը կոչ արեց միջնորդներին ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Ավելին, Կահիրեում բանակցություններից հետո Համասի պատվիրակությունը մեկնեց Ստամբուլ։ Համասը հայտարարեց, որ պատրաստ է անհապաղ համաձայնագիր կնքել, եթե այն ներառի լիակատար հրադադար, մարդասիրական օգնությամբ Գազա օրական 600 բեռնատարի մուտք, Գազայի վարչական կոմիտեի անհապաղ ստեղծում, ծանր զինամթերքի աստիճանական փոխանցում կոմիտեին՝ իսրայելական զորքերի դուրսբերման հետ մեկտեղ, և զինաթափումը չկապելու պարտավորություն ենթակառուցվածքների վերականգնման և այլ հարցերի հետ։