«Հարցրու’ ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը». EUstory

Գերմանիայի կողմից հովանավորվող մրցույթի թեման՝ «Հարցրու’ ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» վառ ապացույց է, թե եվրոպական հանրությունը ինչպես է ընկալում Հայաստանի անկախության անբաժանելի կապը Արցախյան շարժման հետ։

Ներկայիս կեղծ նարրատիվների ֆոնին, երբ ՀՀ իշխանությունը և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություններ գործած հարևանները փորձում են ապացուցել, որ Ղարաբաղյան շարժումը, Արցախը և արցախցիները՝ Հայաստանի թշնամիներն են, EUSTORY-ն բոլորին վերադարձնում է 1988-91 թթ․, երբ ազգային-ազատագրական հզոր շարժումը բերեց ոչ միայն Հայաստանի, այլև սովետականացված մյուս ազգերի անկախացման։

Գերմանացիների շրջանում ևս արժե նման մրցույթ կազմակերպել և հարցնել ծնողներին, թե Բերլինյան պատի տապալումը ինչ կապ ուներ Ղարաբաղյան շարժման հետ։     

Հազարաշեն I Hazarashen

Հուլիսի 12-ին ԵՊՀ – Yerevan State University-ում ամփոփվեց «Հարցրու’ ծնողներիդ. Ղարաբաղյան շարժումը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» թեմայով հետազոտական նախագծերի մրցույթը:
Դովեղի միջնակարգ դպրոցը և Բերդավանի միջնակարգ դպրոցը հանդես եկան համատեղ նախագծով՝ «Անկախության պատմությունը սերունդների հիշողության մեջ»
Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցը ներկայացրեց «Ստալինի սովխոզից մինչև անկախ Հայաստան» նախագիծը
Երևանի համար 134 հիմնական դպրոցը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը և իր ժամանակը» նախագիծը
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը ներկայացրեց «Ղարաբաղյան շարժման ղափանյան էջերը» նախագիծը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց «1990-1991. Անկախության ուղին» նախագիծը
Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը ներկայացրեց «Ցավից ծնված հերոսություն» նախագիծը
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը հաղթեց Երևանի համար 134 հիմնական դպրոցի թիմի կողմից կազմակերպած անակնկալ մրցույթը
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը
Երևանի համար 134 հիմնական դպրոցի սաները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի սաները զբաղեցրեցին առաջին հորիզոնականը
«Պատմության մրցույթներ»-ը EUSTORY ոչ ֆորմալ ցանցի նախաձեռնությունն է, որը ստեղծվել է Գերմանիայում՝ Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կրթական հաստատություններ։ 2001թ․-ից ի վեր անցկացվել է շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։ Յուրաքանչյուր մրցույթի համար մասնակից երկիրն ընտրում է այդ տարվա մրցույթի թեմա:
Հայաստանը ծրագրին մասնակցել և պատմության մրցույթներ կազմակերպել է երկու անգամ՝ 2021-22 և 2023-24թթ.:
«Հազարաշեն»-ը դարձել է EUSTORY ցանցի անդամ և այսպիսով՝ Հայաստանում «Պատմության մրցույթներ»-ի հիմնական իրականացնող: