
«Արցախ Միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է Արցախից տեղահանված անձանց համար հասանելի բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ: Հրատարակությունը տեղեկատվություն է տրամադրում փախստականների իրավունքների, պետական բժշկական ծրագրերի, թեժ գծի կոնտակտային տվյալների և իրավական պաշտպանության ուղեցույցի մասին։
Ինչպես նշել է «Արցախ Միություն» ՀԿ-ի ղեկավար Արտակ Բեգլարյանը, իրազեկվածությունը մնում է առաջնային խնդիր։
«Ակնհայտ է, որ նման բարդ խնդիրը չի կարող լուծվել մեկ գրքույկով: Մենք պետք է ընդլայնենք ջանքերը և ձեռնարկենք լրացուցիչ քայլեր՝ ապահովելու համար, որ արցախցիները ավելի մեծ հասանելիություն ունենան բոլոր ոլորտներում տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը», – ընդգծեց նա։