Քննարկվել են արցախցիների կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման խնդիրները

📌 Քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման խնդիրները
📅 Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ» թեմայով քննարկում։
⚖️ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ կազմակերպությունը ուշադրության կետրոնում է պահում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ կարգավիճակի ու սոցիալական իրավունքների իրացման համար նրանց տրամադրելով անվճար իրավաբանական աջակցություն։
👩‍⚖️ ԻՊԱՍ-ի փաստաբաններ Նինա Հակոբյանը և Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրին կազմակերպության կողմից իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շրջանակներում արձանագրված խնդիրները։