Նեթանյահուն Իսրայելի «վերջի սկզբի» մասին. ով է Եվրոպայում «կողմ» և «դեմ»

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը կլինի Իսրայելի «վերջի սկիզբը», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուի խոսքով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից դուրս գալուն, Պաղեստինի պետության ստեղծմանը և Իսրայելի վերջի սկզբին»։

Իսրայելում ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին։

Ո՞վ է դնելու Իսրաելի “վերջը”։

Իսրայելը վերջերս Հունաստանի հետ կնքեց խոշոր ռազմական գործարք՝ 3 միլիարդ դոլարի արժողությամբ։ Հունաստանը և Իսրայելը Թուրքիային համարում են ընդհանուր թշնամի։ Իսրայելը աստիճանաբար իրեն ոչնչացնելու “մեղքը” Իրանից տեղափոխվում է Թուրքիայի վրա։ Մինչ օրս Իսրայելը մեղադրում էր Իրանին հրեական պետության վերջը ցանկանալու մեջ։

Իրանի արտգործնախարարը Իսրայելի վարչապետին անվանել է սողուն։ Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում գրել է, որ Բենիամին Նեթանյահուն, եբրայերենով դիմելով իսրայելցիներին, բացահայտորեն պարծենում է, թե ինչպես է խաբել ԱՄՆ վարչակազմին Իսրայելի շահերի հարցում և ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։

«Նեթանյահուն բացահայտորեն ծաղրում է, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա՝ ամերիկյան հեռուստաալիքներով 1000 ժամ եթերաժամ անցկացնելով։ Իսկ հետո անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդական որակները։ Սա պարզապես զզվելի է», – գրել է Իրանի արտգործնախարարը։

Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա։

Սակայն Գերմանիան է մնում Իսրայելի գլխավոր պաշտպանը՝ դեռևս պատասխանատվություն զգալով Հոլոքոստի համար։ Գերմանիան նույնպես կանգնած է ընտրությունների առջև, որտեղ իշխանության կարող են գալ աջակողմյան ուժերը, որոնք մտադիր են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ դիսկուրսը։

Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Իսրայելի գոյությանը։ Իր ելույթի հրապարակված հատվածում նա Իսրայելն անվանել է «ամբողջ Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը» և նշել, որ Իսրայելի պետության գոյությունը «անքննարկելի» է Գերմանիայի համար։ Մերցը բազմիցս ընդգծել է Գերմանիայի հատուկ պատասխանատվությունը Իսրայելի համար։

Եվրոպայում միակ երկիրը, որը միանշանակ դեմ է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին Իրանի դեմ, Իսպանիան է։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մեղադրեց Ռուսաստանին և Իսրայելին հուլիսի վերջին Սեուտայի ​​փախստականների ճգնաժամը հրահրող ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Իսպանիայի վարչապետը պնդեց, որ ապատեղեկատվությունն օգտագործվել է իր կառավարության դեմ՝ Ուկրաինայում պատերազմում Մոսկվայի, իսկ Գազայի շուրջ Իսրայելի հետ Մադրիդի անհամաձայնությունների ֆոնին։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կտրականապես հերքեց մեղադրանքը՝ այն անվանելով «բացահայտ սուտ»։ Բայց չհամոզեց։