«Ինչպես գիտեք, այսօր պատերազմի օրն է», մինչեւ պատարագը եկեղեցում հիշեցրել է Տեր Ահարոնը

Այսօր, սեպտեմբերի 27-ին Գորիսում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։  Զինվորական պանթեոնում զոհված զինվորների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել քաղաքացիները, «Մեզ բացակա չդնեք» խորագիրը կրող միջոցառում է տեղի ունեցել հարակից տարածքում:

«Ինչպես գիտեք, այսօր պատերազմի օրն է», մինչեւ պատարագն սկսելը առավոտյան եկեղեցում հիշեցրել է Տեր Ահարոնը:

«Հավերժ փառք Արցախյան հերոսամարտում զոհվածներին», «Մահ իմացյալ անմահություն է», մեծատառերով քանդակված հուշահամալիրի կամարին:

Ավելի վաղ Գորիսի համայքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հարյատարություն էր տարածել, որ «Արցախյան 44 օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին Գորիս համայնքում նախատեսվում են հիշատակի միջոցառումներ»:

«Այսօր լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։

Այս առիթով Գորիսի զինվորական պանթեոնում Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա հաստատությունների աշխատակիցների, ուժային կառույցների ներկայացուցիչների և բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան պատերազմներում և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների հիշատակին։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեր նահատակների շիրիմներին՝ ևս մեկ անգամ արժևորելով նրանց անձնազոհությունն ու հայրենիքի պաշտպանության համար գործած սխրանքը։

Նրանց անուններն ու սխրանքը մեր ժողովրդի հիշողության մեջ են՝ որպես խիզախության, նվիրումի և հայրենասիրության վկայություն։

Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր քաջորդիներին», կարդում ենք Գորիսի Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Արեն Կարենի Միրզոյան, ծնված 2002թ.», բարձրախոսից կարդացել են բոլոր նահատակների անուններն ու ծննդյան թվականները, հնչել են հայրենասիրական ու պատերազմի մասին երգեր:  «Ծնված, բայց չապրած…», արձագաքում է ծնողներից մեկը: Շատ ծանր ու հուզիչ մթնոլորտ էր` ինչպես կարող եք պատկերացնել: Շուտով վալերիանայի հոտ տարածվեց հուշահամալիրում` կին էր վատացել, շտապ օգնության մքենան հասավ:

Մարութ Վանյան

Ֆոտոշարք: Ստեփանակերտ, 27 սեպտեմբեր 2022թ.