Իրանը ԱՄՆ-ին առաջարկեց Հորմուզի նեղուցը բացելու ծրագիր, Թրամփը մերժեց

Իրանը ԱՄՆ-ին ներկայացրեց յոթօրյա հրադադարի ծրագիր՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար: Ժամեր անց The Wall Street Journal-ը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է առաջարկը և չի բացառել ռազմական արշավի վերսկսումը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ ՄԱԿ-ում լրագրողներին հայտարարել էր, որ Թեհրանը խաղաղության ծրագիրը ներկայացրել է Կատարի միջոցով: Նա ասել է, որ համաձայնագիրը նախատեսված է յոթօրյա հետհաշվարկ սկսելու Հորմուզի նեղուցի բացման և տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման համար։

«Եթե ամերիկյան կողմը լուրջ է վերաբերվում համաձայնագրի կնքմանը և Հորմուզի նեղուցի բացմանը, ապա ամեն ինչ պատրաստ է», – ասել է Արաղչին։

Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը և իր խորհրդականներին ասել է, որ ակնկալում է, որ ռմբակոծությունները կվերսկսվեն նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։

ԱՄՆ նախագահը նաև իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ շրջանագծելով այն և նկարի տակ գրելով «Թրամփի նեղուց» բառերը։