ԱՄՆ-ն նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» Իրանը. Մոհեբի

Իրանի դեմ պատերազմը կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի հետ, ԱՄՆ-ն պարզապես այս պատերազմով նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» երկիրը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին:

«Միացյալ Նահանգները նպատակ ունի թալանել մեր ժողովրդին և մասնատել մեր հայրենիքը: Նրանց խնդիրը Իրանի ժողովրդին և Իրանի ժողովրդի հարստությունը թալանելն է։ Նրանց խնդիրն Իրանը իրենց վերահսկողության տակ գտնվող գաղութային պետության վերածելն է։ Նրանք գիտեն, որ Իրանը չի ձգտել միջուկային զենքի»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն աշխարհում 800 ռազմաբազա ունի, ինչի համար, ըստ նրա, որևէ պատճառ չկա։ Իսկ Իրանի զինված ուժերի տարեկան բյուջեն, նրա խոսքով, կազմում է ամերիկյան զինված ուժերի բյուջեի 1 տոկոսը։

Իրանի մասնատման մասին թեզը Թեհրանն այդքան էլ հաճախ չի օգտագործում, որպեսզի չփչացնի հարևանների հետ հարաբերությունները։ Չէ՞ որ Իրանի մասնատումը ենթադրում է այլ երկրների գործողություններր, օրինակ, Ադրբեջանի։

Իսրայելը 2020 թվականին օգնել է Ադրբեջանին գրավել Արցախի մեծ մասն, այդ թվում Իրանի հետ սահմանակից շրջանները, որոնք միանգամից ռազմական հենակետերի են վերածվել։ Անբնակ շրջաններում 3 տարվա մեջ 3 ռազմականացված օդանավակայան է կառուցվել։ Ոչ ոք չէր թաքցնում, որ այդ տարածքներից հնարավոր է հարձակում Իրանի հյուսիսային շրջանների վրա, որոնք Ադրբեջան-Ատրպատական են կոչվում և բնակեցված են թյուրքալեզու ազգերով։

Երն 2026-ի փետրվարին Իրանն ու Իսրայելը վերսկսեցին հարվածներն Իրանին, սպանելով այաթոլլա Խամենեին, սպասվում էր, որ իշխանությունը երկրում կտապալվի, և Իրանը կմասնատվի։ Այն ժամանակ Բաքվում չէին թաքցնում հավակնությունները Իրանի հյուսիսի նկատմամբ։

2026 թվականի մարտի 5-ին Իրանի զինուժն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի տարածքին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարությունների՝ թիրախավորվել է Նախիջևանի օդանավակայանը։ Բաքուն առաջին ագրեսիվ արձագանքից հետո մեղմացրել է տոնայնությունը, երբ պարզ է դարձել, որ Իրանի իշխանությունը չի տապալվել, քրդերը հրաժարվել են մտնել Իրանի տարածք Իրաքից, ներքին ապստամբություն չի եղել, և վտանգի տակ է հայտնվել Իսրայելը։

Հիմա Իրանը կրկին խոսում է մասնատման մասին, ակնարկելով, որ վտանգը չի վերացել։ Նեթանյահուն, Ալիևը և որոշ այլ առաջնորդներ կարող են Իրանի մասնատումը դիտարկել որպես իրենց համար վերջին շանս։