Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պատմող «Նամակներ դրախտից» գիրքը

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտից» հայերեն-ֆրանսերեն երկլեզու էպիստոլյար ժողովածուին։
Գիրքը համատեղ հեղինակել են արցախցի բանաստեղծ և գրող Հերմինե Ավագյանը և փիլիսոփա, «Արևելքի քրիստոնյաները France Culture-ում» հաղորդաշարի պրոդյուսեր Ուլիս Մանժեսը։ Այն 2026 թվականին հրատարակել է Newmag-ը։
La Guilde-ի և Արցախի աջակցության ասոցիացիայի համատեղ կազմակերպած միջոցառումը, որը կրում էր «Արցախը՝ իմ հայրենիք» խորագիրը, համախմբել է քաղաքական, մտավորական և գրական շրջանակների ներկայացուցիչների։
Երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի, հիշողության, կորստի և վերադարձի թեմաներին։ Հերմինե Ավագյանը նամակների միջոցով պատմում է իր կյանքի, Արցախի և Աշա՛ն գյուղի մասին։ Գրականությունը նրա համար դառնում է հայրենիք վերադառնալու միջոց, երբ ֆիզիկական վերադարձն այլևս հնարավոր չէ։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է նաև Արցախի մշակութային և պատմական հիշողության պահպանման կարևորությունը՝ հատկապես 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար արցախահայերի բռնի տեղահանությունից հետո։
Գիրքը ներկայացվում է որպես հիշողությունը պահպանելու և բռնի տեղահանված արցախահայության ձայնը լսելի դարձնելու փորձ։
Միջոցառմանը ներկա էին Hauts-de-France տարածաշրջանի նախագահ Քսավյե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնը, Ֆրանսիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության շրջանակի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լյուկ Դևինազը, L’Œuvre d’Orient-ի գլխավոր տնօրեն Մոնսենյոր Հյուգ դը Վուայմոնը, Orient-Urban-ի նախկին գլխավոր տնօրեն Մոնսենյոր Պասկալ Գոլնիշը, CCAF France-ի համանախագահ Ֆրանկ Փապազյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։