
Ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ 070 կոդով անձնագրերի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ՉԻ դադարեցվում նոյեմբերի 1-ից։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia
Իրազեկում․ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ
Ղարաբաղից տեղահանված սիրելի’ հայրենակիցներ,
Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։
Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում։