«Ռոսիան» ուզում են բռնագանձել Խաչատուր Սուքիասիանից

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 5-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։
Հիշեցնենք, որ «Ռոսիա» կամ «Այրարատ» կինոթատրոնի նախկին շենքն ու հարակից տարածքները 2004 թ․-ին սեփականաշնորհել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները։
Գերատեսչությունը սեպտեմբերի 29-ին պետական շահերի պաշտպանության շրջանակում հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, մեկ ՍՊԸ-ի և մեկ ՓԲԸ-ի։
Ըստ դատախազության՝ գույքի մասնավորեցման գործարքով նախատեսվել էր մինչև 2017 թվականի հունվարի 14-ը կատարել 1 մլն 550 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումներ, սակայն այդ պարտավորությունը չի կատարվել։
Դատախազությունը հավել է, որ Հակակոռուպցիոն դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ ՍՊԸ-ին արգելելով կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակը։