Իրանը դեմ է TRIPP-ի «ռուսական» տարբերակին, բայց կարող է ընդունել ամերիկյանը

Երևանում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտգործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները եղբայրական է անվանել, իսկ Իրանի մասով ասել, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված Իրանի մտահոգությունները փառատված են։ Բաքվի վերլուծաբանները սակայն նկատում են, որ Իրանը 2020 թ․ պատերազմից հետո կտրականապս դեմ էր նոյոմբրի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացմանը՝ ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության տակ դեպի Նախիջևան միջանցքի բացմանը։ Իրանը պատրաստ էր զինված քայլերի՝ թյուրքական միջանցքը կանխելու համար։ Հիմա, ինչպես նկատում են Բաքվում, Իրանը կարող է համաձայնվել ամերիկյան ԹՐԻՓՓ տարբերակին, եթե Հայաստանը երաշխավորի, որ ամերիկյան ուժեր Իրանի սահմանին չեն լինելու։ Կա Իրանի ևս երկու պահանջ՝ հայ-իրանական սահմանը բաց պետք է մնա, այսինքն՝ պետք է լինի ոչ թե միջանցք, այլ խաչմերուկ։ Եւ երկրորդ՝ Նախիջևանի երկաթուղին պետք է բացվի։ Քամի որ Բաքուն պատրաստ չէ այս պայմանների կատարմանը, ԹՐԻՓՓ-ը մնում է անիրականանելի։

Հոկտեմբերի 16–ին Երևանում Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է․ «Մենք գիտենք, որ նրանք (ՀՀ իշխանությունները – խմբ․) ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Այսպիսով, մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Իմ շատ լավ ընկեր Հայաստանի արտգործնախարարը Թեհրանում էր»։ Նա նաև ասաց, որ վստահում է Հայաստանի կառավարությանը։

Արարատ Միրզոյանը իր հերթին հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի մտահոգությունների մասին լուրերը «շատ չափազանցված» են։ Նա ասել է, որ իրանական կողմն ունի հարցեր, և դրանց պատասխանները տրվել են։ «Իմ կարծիքով, իրանական կողմը գոհ է այս պատասխանից։ Օրինակ՝ իրանական կողմը հարցնում է՝ կլինի՞ ամերիկյան ռազմական ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով։ Մարդիկ հարցնում են, և մենք պատասխանում ենք՝ ոչ։ Ստորագրված փաստաթղթերը վկայում են դրա մասին, և իրականությունը վկայում է դրա մասին», – ասել է Միրզոյանը։

Նման մոտեցումը բացարձակ անընդունելի է Ալիևի համար։ Վերջերս նա պահանջել է կատարել միաժամանակ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, և Վաշինգտոնի համաձայնագիրը ԹՐԻՓՓ-ի մասին։

Որքա՞ն է դա հնարավոր։ Նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ԹՐԻՓՓ-ի անվտանգությունը փոխանցի ռուսական ՖՍԲ-ին, Իրանը միևնույնն է դեմ կլինի։

Արդյո՞ք այդ տարբերակը Հայաստանը քննարկում է Իրանի հետ։ Վերջերս Երևանի և Մոսկվայի միջև սառույցը սկսել է հալվել՝ երկաթուղու հարցը առկախվեց, “ռուսական” ատոմակայանի շինարարությունը ևս համարյա լուծված հարց է։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։ Բոլոր մակարդակներում, որոնք ինձ հայտնի են, գնահատում եմ լուծելի և կառուցողական»,–ասել է երեկ Արարատ Միրզոյանը։

Սերգեյ Լավրովը Հայաստան չի եկել, սակայն այցելել է Բաքու և այնտեղ հայտարարել, որ Ռուսաստանը դեմ չէ մասնակցել ԹՐԻՓՓ ծրագրին, բայց նման հրավեր դեռ չի ստացել։

Ռուսաստանն էլ, Իրանն էլ պատերազմական իրավիճակում են գտնվում, և զարգացումները կախված են նաև Իսրայելում և ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներից։ Իսկ մինչ այդ ԹՐԻՓՓ-ի մասին խոսակցությունները ոչ մի հստակություն չեն կարող բերել։ Պարզ է միայն, որ և ԱՄՆ-ի, և Իրանի համար Ռուսաստանի հսկողության տակ “թյուրքական միջանցքը” անընդունելի է։