Ինչպես բնիկ հայերին վտարելը բերեց սոցիո-մենտալ աղետի․ СОР-17

“Կռունկ” ՀԿ ղեկավար Մարիամ Ավագյանի ելույթը СОР-17-ի “Գիտելիքների կառավարում և փոխանակում” պանելային քննարկմանը։ 
Ես կցանկանայի ներկայացնել մի օրինակ, թե ինչպես է բնիկ բնակչության բռնի պոկումը իր էկոհամակարգից հանգեցնում տարածաշրջանի ողբերգական վերափոխման, քաղաքական հակամարտությունների և լայնածավալ էքսպանսիայի սպառնալիքի։
1988 թվականին նավթով հարուստ Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում էր ավելի քան 500 000 հայ։ Լինելով առաջամարտիկներ և արդյունաբերողներ՝ հայերը առանցքային դեր են խաղացել Բաքվի նավթարդյունաբերության ձևավորման գործում, իսկ Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում և Արցախում դարեր շարունակ ժողովրդագրական ու մշակութային մեծամասնություն են կազմել։ 1921 թվականին հայերը ճանաչվել են որպես տիտղոսային համայնք և Խորհրդային Ադրբեջանի հիմնարար հենասյուներից մեկը։
Հայերին իրենց իրավունքներից համակարգված զրկելը, որի գագաթնակետը 2023 թվականին Արցախի բնիկ հայերի բռնի տեղահանումն էր, քանդեց տարածաշրջանի կառուցողական սոցիալ-մշակութային հավասարակշռությունը։
Այսօր, երբ Ադրբեջանը բախվում է շրջակա միջավայրի լուրջ դեգրադացիայի, այդ թվում՝ Կասպից ծովի ծանծաղման խնդրին, տարածաշրջանային երկրաբանության և բնական ռեսուրսների ռացիոնալ կառավարման վերաբերյալ բնիկ ժողովուրդների գիտելիքների կորուստը դառնում է հատկապես ակնհայտ։
Ցանկացած երկրում բնիկ ժողովուրդների հեռացումը նոր “տերերի” շրջանում ինքնության ճգնաժամ է ծնում՝ հանգեցնելով դաժանության և անպատժելիության պատրանքի։
Ցեղասպանությունն ու էթնիկ զտումները պարզապես էկոցիդի գործողություններ չեն․ երբ օտար էկոհամակարգը յուրացվում է, իսկ դրա բնիկ ինքնությունը՝ ջնջվում, հետագա էքսպանսիայի հոգեբանական արգելքը վերանում է։
#COP17-Blue zone