
Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության դեմ բողոքի երթ՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլիի» կարգախոսով։ Այն կազմակերպվել էր ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից՝ երկրի Սահմանադրական դատարանի կողմից ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի քննարկման ֆոնին։
Ցուցարարները երթով շարժվել են Թբիլիսիի պետական համալսարանից դեպի Ռուսթավելի պողոտա։ Հրատարակության տվյալներով՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ձեռքներին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներ։ Հաղորդվում է, որ հանրահավաքին ներկա են եղել նաև մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Ընդդիմության անդամները նշում են, որ սա բողոքի նոր ալիքի սկիզբ է։
Վրաստանում քննարկվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի 88 պատգամավորների կողմից ներկայացված է սահմանադրական հայց։ Նրանք պահանջում են, որ հինգ հիմնական ընդդիմադիր ուժերը ճանաչվեն հակասահմանադրական և արգելվեն։ Դատական հայցը վերաբերում է հինգ խմբավորման՝
Միացյալ ազգային շարժում (ՄԱՇ)
Փոփոխությունների համար կոալիցիա
Ուժեղ Վրաստան – Լելո
Գախարիան Վրաստանի համար
Ֆեդերալիստներ
Իշխանությունները հիմնվում են Վրաստանի Սահմանադրության 23-րդ հոդվածի վրա, որն արգելում է այն կուսակցություններին, որոնք նպատակ ունեն բռնի կերպով փոխել սահմանադրական կարգը կամ խախտել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։