
Անհանգիստ աշխարհի՝ բողոքի ցույցերով բոցավառվող Եվրոպայի, սերբ Վուչիչի «անկման» և Ֆրանսիայում ծայրահեղ աջ ուժերի իշխանության գալու հնարավորության ֆոնին՝ «քաղպայմանագրային» Հայաստանը մնում է նախանձելի կայունության կղզյակ։ Կիրակի օրը կայացած քաղաքային ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տարավ գրեթե ամենուր՝ 21 համայնքներում։
Խորհրդարանի ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հպարտությամբ գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կիրանեցում ստացել է ձայների 88.89%-ը։ Նա սա գրել է ի հեճուկս Բագրատ Սրբազանի շարժման, որը սկսվել էր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է զիջել Կիրանեցի տարածքները «սահմանազատման» շրջանակներում։ Այս տարածքները միակողմանիորեն զիջվել են, Բագրատ Սրբազանը բանտարկվել, ապա ազատ է արձակվել սանկցիաների տակ, բայց նրա գործը չի կարճվել։
Կիրանեցի բնակիչներին, որոնք կորցրել էին իրենց սեփականությունը, վճարվել է փոխհատուցում, որի չափը չի բացահայտվել, բայց խոսվում էր այդ գումարով Իջևանում տուն գնելու հնարավորության մասին։ Նոր սահմանի երկայնքով, որի տակով անցնում է Վրաստան տանող ճանապարհը, պատ է կառուցվել, սակայն այկ տեղերում սահմանազատում այլևս չի իրականացվել։ Իրականում, դեռևս պարզ չէ, թե որ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և ինչ փաստաթուղթ է օգտագործվել Կիրանցում։
Այնուամենայնիվ, պատի տակ հայտնված Կիրանցի բնակիչները, ՔՊ-ի օգտին քվեարկելոով, ոչ թե վստահություն, այլ վախ հայտնեցին. եթե Քաղաքացիական պայմանագիրը հեռանա, Կիրանցը և մյուս գյուղերը առաջինը կբախվեն հնարավոր ռազմական գործողությունների։
Ահա թե ինչու շատերը կառչած են Քաղաքացիական պայմանագրին, որը խոստանում է առնվազն այս տեսակի խաղաղություն՝ մշտական զիջումների միջոցով։
Տարածաշրջանում տեղի ունեցող կատաղի իրադարձությունների ֆոնին որտե՞ղ և ե՞րբ կսպառվի Քաղաքացիական պայմանագրի կողմից տրամադրված խաղաղության «պաշառը»։
Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նշեց այդ սահմանը. եթե ժողովուրդը չցանկանա, մենք չենք կարողանա փոխել Հայաստանի Սահմանադրությունը և ստորագրել «խաղաղության պայմանագիր»։ Փաշինյանը հայտարարեց, որ սա իր գլխավոր առաքելությունն է, և եթե այն ձախողվի, նա կհայտարարի արտահերթ ընտրություններ։
Տարօրինակ է, իհարկե, որ նա խոսում է արտահերթ ընտրությունների մասին (հույս ունենալով ավելի շատ ձայներ ստանալ և կատարել միսսիան), այլ ոչ թե քաղաքականությունից հեռանալու։ Բայց դա թեմայից դուրս է. երեկվա քաղաքային ընտրությունները ցույց տվեցին, որ նա կարող է միանշանակ անցնել նոր ընտրությունների, այս անգամ՝ «խաղաղություն կամ Հայաստան» կարգախոսով։
Փաշինյանն այլևս չի խոսում «իրական և պատմական Հայաստաննների» միջև ընտրության մասին, “իրական Հայաստանի” տակ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից որոշվելիք տարածքը։ Նա, խոսալով Սահմանադրության փոփոխության և Անկախության հռչակագրի չեղարկման մասին, նկատի ունի այսօրվա Հայաստանի Հանրապետության ուղիղ չեղարկումը։
Այնինչ իրական Հայաստանը՝ 1989 թվականի ուժի մեջ մնացող 1989 թվականի որոշումն է Արցախի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ, գործող Սահմանադրությունն է և հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգությունը, այլ ոչ թե այն, ինչ հայտնվեց 2018 թվականից հետո։
Ամերիկացի լրագրող Մայքլ Ռուբիոն իր հոդվածներից մեկում գրել է, որ Փաշինյանը կառավարում է ինչպես խաղամոլ, որը հավատում է, որ հաջորդ անգամ անպայման կհաղթի։ Սակայն Փաշինյանի հաղթանակը 2027 թվականին կախված կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կփոխվի աշխարհը մեկ տարի անց. ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում։