
«Տոն» կենտրոնն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջոցառում՝ նպատակ ունենալով պահպանել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
Մոտ մեկուկես տարի գործող կենտրոնի առաքելությունն է պահպանել արցախյան արմատները, ավանդույթներն ու ինքնությունը։ Այստեղ ուզում են, որ յուրաքանչյուր արցախցի իրեն տանը զգա։
Ժենգյալով հացն ու կարկանդակը, գինին, արցախյան բարբառը և, ամենակարևորը, սեփական արմատներին հավատարիմ մնալու կոչը միավորում են մարդկանց՝ դառնալով հարազատ միջավայր ստեղծելու ու մշակութային հիշողությունը պահպանելու միջոց։
Մարիամ Սարգսյան
Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/2229376851294353