ԱԴԾ. ԱմՆ-ից տեղեկություններ է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին

Ռուսական ԱԴԾ-ն հայտարարել է, որ գործընկերային ուղիներով Միացյալ Նահանգներից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում պլանավորվող ահաբեկչական հարձակման մասին, ՌԲԿ-ին հայտնել են ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

«Մենք գործընկերային ուղիներով ամերիկյան կողմից տեղեկատվություն ենք ստացել Մոսկվայում պլանավորվող ահաբեկչական հարձակման մասին։ Համապատասխան աշխատանքները ընթացքի մեջ են», – հայտարարել է ԱԴԾ-ն։

Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դիվանագիտական ​​առաքելությունը «տեղեկացել է Ցարիցինոյի թանգարան-արգելոցում այդ օրը առկա հավաստի սպառնալիքի մասին»։ «ԱՄՆ կառավարությունը համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։