Արցախցի Սիրանուշ Սարգսյանը COP17-ում ներկայացրել է “Կոտրված ծաղիկը արմատ է գցում” իր ֆիլմը

Siranush Sargsyan

Երեկ COP17 Armenia ի կանաչ գոտում ցուցադրվեցին ֆիլմերը, և մեր “Կոտրված ծաղիկը արմատ է գցում” ֆիլմն էլ մրցանակի արժանացավ։

Ես նույնիսկ բաց թողեցի այդ յուրահատուկ պահը, քանի որ հենց այդ ժամին հանդիպում էի արտերկրից ժամանած լրագրողների հետ․ պատմում էի Արցախի մասին ու այն մասին, թե ինչու է այն այսօր դուրս մնացել կենսաբազմազանության համաժողովի քննարկումներից։
Շատ ուրախ եմ, որ գոնե այս ֆիլմով կարողացել եմ Արցախի թեման հասցնել կանաչ գոտի՝ խոսել մեր կորստի, կորցրած կենսաբազմազանության, բնության հետ մեր կապի ու նորից արմատներ գցելու մասին։
Երևի պատահական չէր, որ հենց ֆիլմի հերոսուհին՝ Էլինան, բեմ բարձրացավ ու ստացավ մրցանակը։ Առանց նրա ու իր սիրուն ընտանիքի, նրանց աշխատասիրության, բնության հանդեպ սիրո ու այն պահպանելու համար պայքարի՝ այս ֆիլմը չէր լինի։
Մրցանակն էլ շատ յուրահատուկ էր՝ ինչպես Հովհաննես Իշխանյանն է ասում՝ «բուսական Օսկար», որի հեղինակները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաներն են։
Շնորհակալ եմ կազմակերպիչներին Ակն ընդ ական Armenia Tree Project Asian Development Bank Armenia, որ կարևորել են այս պատմություններն ու հնարավորություն ստեղծել կարճ ժամանակում, ու քիչ միջոցներով մնայուն գործեր ստեղծելու և խոսելու այն ամենի մասին, ինչը հաճախ լուսանցքում է մնում։
Մեկը մյուսից յուրահատուկ գործեր են ստեղծվել ինչի համար շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին։ Ժյուրիի համար էլ, վստահ եմ, հեշտ չի եղել՝ ո՛չ սկզբնական ընտրության փուլում, ո՛չ արդեն պատրաստած ֆիլմերից ու ռիլերից մրցանակակիրներին ընտրելիս։
Եթե դեռ չեք դիտել, EVN Report յութուբյան ալիքի հղումը մեկնաբանությունների բաժնում