
Էրդողանը հայտարարեց նոյեմբերի 8-ին Ադրբեջան այցելելու իր ծրագրերի մասին։ Նա այս հայտարարությունն արեց՝ պատասխանելով Բաքվի հետ հարաբերությունների և առաջացած ճգնաժամի վերաբերյալ հարցին։
«Ադրբեջանը նշում է Հաղթանակի օրը նոյեմբերի 8-ին։ Եթե չլինեն արտակարգ հանգամանքներ, ես նույնպես պլանավորում եմ այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին։ Աստծո կամքով, այս այցը մեզ հնարավորություն կտա ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», – ասաց Էրդողանը։
Հատկանշական է, որ Էրդողանը հայտարարեց Բաքու այցելելու իր մտադրության մասին ԱՄՆ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Վերլուծաբանները նշում են, որ Իսրայելը և Ադրբեջանը հատկապես դժգոհ են դեմոկրատների իշխանության գալուց։ Բաքուն դժգոհ է Հայկական խմբակցության աճող ազդեցությունից, ինչը անհնար կդարձնի «Ազատության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը։ Բաքուն նաև դժգոհ է, որ Կոնգրես չի անցել Ջոն Սունունուն՝ նրանց կողմից առաջ մղվող թեկնածուն, որին Բաքուն վաճառեց Ղարաբաղում գտնվող Կաշենի պղնձի հանքը։
Իսրայելը նույնպես դժգոհ է. բառացիորեն ընտրություններից մեկ օր առաջ Թրամփը հայտարարեց, որ դադարեցրել է Իսրայելին տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը։ Ֆինանսավորումը կարող է էլ ավելի կրճատվել, և այս ֆոնի վրա «անառակ որդի»՝ Ալիևը կարող է վերադառնալ Էրդողանի մոտ։
«Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամքով, մեր ընդհանուր ապագայի պտուղն է։ Աստծո օգնությամբ չկա ոչ մի խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Բաքու կատարած այցից հետո Էրդողանը կվերադառնա Թուրքիա, որտեղ նոյեմբերի 9-ին կսկսվի COP31 համաժողովը, և Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է այդ համաժոովին։
Հայաստանում ակնարկում են, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին կարող է հայտարարվել այս այցի ընթացքում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Ալիևը կտրականապես դեմ է, բայց ԱՄՆ ընտրություններից հետո պարզ չէ, թե ինչպես կփոխվեն Բաքվի տրամադրությունները։
Արարարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ և արդյունավետ։ Գործընթացը, նրա խոսքով, հասել է այնքան դրական փուլի, որ «սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»։
Միրզոյանը հիշեցրեց, որ ռուս սահմանապահները պահպանում են հայ-թուրքական սահմանը և շարունակում են ծառայել հայ-իրանական սահմանին, բացառությամբ Ագարակի սահմանային անցակետի։ Նա ասել է, որ ռուս սահմանապահները աստիճանաբար կհեռանան։
«2027 թվականի սկզբին Հայաստանում նախատեսվում է հայ-թուրքական բիզնես ֆորում անցկացնել», – այսօր հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ առաջին ֆորումը տեղի է ունեցել այս ամռանը Կարսում։