Ինչ կարող է փոխել դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ-ում. Reuters

Դեմոկրատների հաղթանակը միջանկյալ ընտրություններում կարող է հանգեցնել նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերանայման: Երկու պալատներում վերահսկողություն ձեռք բերելով՝ նրանք կկարողանան սահմանափակել Թրամփի որոշումները հինգ միջազգային հարցերի վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

Դրանց թվում են Իրանի դեմ ռազմական գործողությունները, Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությունը, պաշտպանական ծախսերը և ԱՄՆ քաղաքականությունը Լատինական Ամերիկայում: Դեմոկրատները կկարողանան հասնել այս ոլորտներում ֆինանսավորման փոփոխությունների և ուժեղացնել Թրամփի վարչակազմի որոշումների նկատմամբ Կոնգրեսի վերահսկողությունը: