Էփշտեյնի գործը. ԱՄՆ ընտրություններից հետո նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Ամերիկացի դատաբժշկական փորձագետ Մայքլ Ֆրիմանը BBC-ին ասել է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում էր երեխաների սեռական շահագործման մեջ և 2019 թվականին մահացած էր գտնվել բանտախցում, հավանաբար սպանվել է, այլ ոչ թե ինքնասպան է եղել։

Պրոֆեսոր Ֆրիմանը անձամբ չի զննել Էպշտեյնի մարմինը, բայց ուսումնասիրել է նրա մահվան վերաբերյալ դատական ​​փաստաթղթերը։ Տեսածի հիման վրա նա BBC-ին ասել է, որ Էփշտեյնին խեղդամահ են արել, ամենայն հավանականությամբ՝ ետևից օղակով։

Այն տեղեկատվությունը, որ Էփշտեյնը, հավանաբար, սպանվել է, այսինքն՝ ինչ-որ մեկը նրան հեռացրել է, հայտնի է դարձել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, որոնք հաղթել են դեմոկրատները։ Էփշտեյնի գործը այն քեյսերից մեկն է, որոնցով դեմոկրատները մտադիր են վերաբացել հետաքննությունը՝ հիմնվելով նոր հանգամանքների վրա և մեղադրանք առաջադրել Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք, որ 66-ամյա Ջեֆրի Էպշտեյնը, որը ընկերացել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների բազմաթիվ քաղաքական գործիչների և հայտնի գործարարների հետ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի, մահացած է գտնվել 2019 թվականի օգոստոսի 10-ին Նյու Յորքի բանտախցում։ Նա սպասում էր դատավարության կանանց սեռական շահագործման մեղադրանքով։